Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր նպատակը մայր Հայաստանի հետ միացյալ հայրենիք լինելն է. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Սեպտեմբեր 02,2017 14:39

Արցախն այժմ անկախ պետություն է, բայց անկախության հռչակումը միջոց էր, քանի որ  մեր նպատակը մայր Հայաստանի հետ միացյալ հայրենիք լինելն է: Այս մասին Aravot. am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Ադրբեջանը ուզում է պատերազմ: Դա է ցույց տալիս նրա պարբերաբար զինվելը: Սակայն նրանց բանակը չունի այն ոգին, որն ունեն մեր 18 -20 տարեկան տղաները. դա ցույց տվեց 2016 թվականի ապրիլը, երբ նրանցից ոչ ոք չլքեց իր խրամատը»,- շեշտում է Արցախի թեմի առաջնորդը:

Նրա խոսքով Ադրբեջանը չի  ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել: Փորձում է ուժի միջոցով հարցի լուծում տալ, քշել արցախահայերին  պատմական հողերից. նրանց համար սա հողի կռիվ է:
«Մեզ համար սա հասկանալի է, դա հստակ է նաև ամբողջ աշխարհի համար: Բայց մենք պետք է փորձենք որքան հնարավոր է լուծումը գտնել բանակցությունների միջոցով»,- նշում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930