Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, անդրադառնալով Արցախի 26-ամյա պետականությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արցախը վստահորեն շարունակելու է դեռ 26 տարի առաջ ընտրած իր ճանապարհը: Պետք է զարգացնենք եղածը, ավելացնենք մեր կենսունակության ռեսուրսները, զուգահեռ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերները»:
ԱԺ նախագահը կարծում է, որ առկա պոտենցիալը թույլ է տալիս այդպիսի հետևություններ անել և համոզված է, որ այսօրվա երիտասարդ սերունդը շատ ավելի պատրաստ է ներկա իրողություններին տալ համարժեք գնահատականներ, ինչպես նաև ճիշտ լուծումներ գտնել ապագա խնդիրների համար:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ