Արցախի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի անկախության 26-րդ տարեդարձին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Միանշանակ շեշտեմ, որ սա համայն հայության քրտինքն է, և երբ բոլորս միահամուռ համախմբվում ենք, տանում ենք հաղթանակներ: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, ցանկանալ հաջողություն:
Բոլորիս պարտականությունն է այսուհետ ևս կրկնակի, եռակի աշխատել, որպեսզի մեր սահմանին լարվածություն չլինի և կարողանանք պետականաշինության գործը միանշանակ առաջ տանել»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ