Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք կրակոցներ էին՝ ուղղված ԵԱՀԿ հեղինակությանը». Արմեն Աշոտյանը՝ Ադրբեջանի հերթական սադրանքի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2017 14:08

«ԵԱՀԿ միջազգային կառույցները ուշացնում են կամ արդյունավետ չեն արձագանքում նման մարտահրավերներին: Այս խնդիրն ընդհանրական է»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրերս ԵԱՀԿ դիտորդական առաքելության վրա կրակ բացելու փաստին, ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ադրբեջանի հետեւողական քաղաքականությունն է՝ ոչ միայն լարված պահել հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանները, այլեւ վարկաբեկել ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ հեղինակությանը, այլ կերպ այդ սադրանքը մեկնաբանել հնարավոր չէ: Այն ուղղված է եղել ԵԱՀԿ-ն հեղինակազրկելուն»,-նկատեց նա:

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի նշյալ քաղաքականության հիմքում վերջինիս կողմից բանակցային գործընթացը փակուղի մտցնելու փաստն է. «Համանախագահները եկել են առաջարկությունների փաթեթի, օրի շուրջ Ադրբեջանի ղեկավարությունը «դե ֆակտո» համաձայնություն չի տվել, թեեւ ինքն է բանակցել: Ադրբեջանի կողմից բանակցային ձեւաչափը փոխելու ջանքեր են գործադրվում»:

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ-ն խուսափում է Ադրբեջանի հետ կոնտակտները վերջնականապես կտրելուց. «ԵԱՀԿ-ն շատ լավ գիտի, թե ով է կրակում, պարզապես խուսափում է  հակադրվել, որպեսի Ադրբեջանին առիթ չտա՝ ԵԱՀԿ կարգավորիչ մանդատը հարցականի տակ դնելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930