Աննա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիսի 19-ին Տավուշի մարզի Սեւքար գյուղի սկզբնամասից հավաքելու միջոցով ապօրինի ձեռք է բերել, մանրացնելու եւ չորացնելու միջոցով ապօրինի պատրաստել եւ պահել մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ իր օգտագործման նպատակով, որի մի մասը 2017թ. հունիսի 23-ին ժամը 17.00-ի սահմաններում Աչաջուր գյուղի Մակարավանքի վանական համալիրի տարածքում հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է Աչաջրի բնակիչ Գեւորգ Մելիքբեկյանին:
Ա. Հովսեփյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը»): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Հովսեփյանի նկատմամբ դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է սեպտեմբերի 5-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Արա, դե լավ ա գրում ախպերս՝խո զոռով չի: Գյուղի սկզբնամաս, հավաքելու միջոցով, չարացնելու ճանապարհով… Ապրի ախպերս, իսկական ժուռլաիստ ա: