Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի խզում չկար կարգադրիչ-լրագրող փոխհարաբերություններում. Արման Խաչատրյան

Սեպտեմբեր 02,2017 12:16

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությանը:

Նա մասնավորապես գրել է. «Մի քանի ՀԿ-ի և լրագրողական կազմակերպության տարածած հայտարարությանը հիմա կարճ կանդրադառնամ, հետո` առավել մանրամասն:
Դատական նիստերի ժամանակ ծառայություն իրականացնող դատական կարգադրիչի գործառույթն ու լիազորությունը հենց դատարանի որոշումն իրականացնելն է. դուք այն ձեր հայտարարության մեջ բնորոշում եք` «ուժի գործադրմամբ խոչընդոտվել է» ձեր օրինական մասնագիտական գործունեությունը:

Այսօր` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ, դուք տեղեկացված էիք, ավելին՝ ներկա լրագրողների գրեթե յուրաքանչյուրի հետ նախապես զրուցել և կրկին տեղեկացրել եմ, որ տեսագրելը և հեռարձակելն արգելող որոշում է կայացվել դատարանի կողմից, նիստին` վկաներին լսելու հանգամանքով պայմանավորված, և որ կարգադրիչները պիտի կատարեն դատարանի որոշումը: Այսօր, երբ նիստը մեկնարկեց, լրագրողները, վաղուց իրենց տեղերը զբաղեցրած, անխոչընդոտ իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում, առանց տեսագրելու, բնականաբար: Ու ոչ մի խզում չկար կարգադրիչ-լրագրող փոխհարաբերություններում, ինչպես այս գործով նախորդ բազմաթիվ նիստերի ընթացքում, որոնց միասին մասնակցել ենք:

Ու ի՞նչ… Երբ հայտնի Գասպարին, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, սկսեց կոպտորեն խանգարել նոր սկսված նիստը, դուք էլ ձեր տեսաձայնագրությունները պիտի միացնեի՞ք` մոռանալով դատարանի որոշման մասին, որը նախապես ընդունել և մասնակցում էիք առանց տեսագրության:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեզնից ոմանք հայտնի Գասպարիին նոր դիրքով տեսագրելու գայթակղությանը գուցե չեն դիմանում, ավելին՝ երբեմն այն աստիճան են կարևորում, որ էլ հաշվի չեն առնում դատարանի որոշումը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հանգամանքը, իր գործառույթներն իրականացնող համազգեստ կրող կարգադրիչին և էլի գրված ու չգրված կանոններ: Բայց… գեղեցիկ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930