Սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բակում կայացավ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի Սասունցի Դավիթ օպերայի պրեմիերան` նվիրված Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի120-ամյակին:
Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է:
Aravot.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ Արցախի երաժշտական տարեգրության մեջ նոր էջ է բացվում: «Հարո Ստեփանյանը իր գործունեությամբ նշանակալի ներդրում ունեցավ հայ երաժշտական արվեստի զարգացման մեջ: Մեծ է նրա դերը ազգային օպերայի զարգացման գործում: Նրա օպերայում ծնունդ առավ մի նոր ասերքային ոճ, որը սերում է հայ գուսանական արվեստի վերամբարձ արտասանությունից և այն ընկած է օպերայի ողջ երաժշտական արտասանության հիմքում»,- նշում է Ս. Ավթանդիլյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ