ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ԱԺ շենքում դեռեւս ռումբ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ այսօր ժամը 6:56-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ ահազանգ էր ստացվել, որ ԱԺ շենքում ռումբ կա տեղադրված: «Տեղում աշխատում են ԱԻՆ եւ ոստիկանության աշխատակիցները, աշխատանքներն ընթացքի մեջ են»,-փոխանցեց Դավիթ Կարապետյանը:
Անդրադառնալով երեկ «Խոսրովի արգելոցում» բռնկված հրդեհին՝ Կարապետյանը նշեց, որ տեղում աշխատում են 40 փրկարարներ եւ արգելոցի 15 աշխատակիցներ. «Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է: Ամեն ինչ արվում է, որպեսզի հրդեhի տարածումը կանխվի: Իրավիճակը վերահսկողության տակ է, կարծում եմ՝ կարճ ժամանակում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»:
Կարապետյանի նաեւ տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետեւանքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ