Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալված ներդրումները չեն գալիս. փողը արտահոսում է Հայաստանից ահռելի ծավալներով. ՀԺ

Սեպտեմբեր 02,2017 11:09

Այս տարվա ընթացքում մոտ 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու՝ Կարեն Կարապետյանի կառավարության հույսերը, մեղմ ասած, չեն իրականանում: Այդ են վկայում ներդրումների վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները:

Արդեն տարին կես է ընկել, բայց ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ մոտ 25 միլիարդ դրամ: Այսինքն՝ շատ պատկերավոր ասած, ներդրումների հոսքը 25 միլիարդով քիչ է եղել, քան արտահոսքը: Ընդ որում, անցած տարվա համեմատ ներդրումների զուտ ներհոսքի բացասական ցուցանիշը աճել է մոտ 10 միլիարդ դրամով: Թե որքան է եղել ներհոսքը եւ որքան արտահոսքը, ԱՎԾ-ն չի նշում, սակայն այս թիվը ցույց է տալիս, որ ներդրումների տեսանկյունից իրավիճակն ավելի վատ է քան անցած տարի: Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով եւս իրավիճակն ավելի վատ է, քան անցած տարի: Այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքը եղել է 17.2 միլիարդ անցած տարվա 18.4 միլիարդի դիմաց: Նվազումը՝ 1.2 միլիարդ դրամ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930