Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը Բագրատյանի առաջարկը նպատակահարմար չի համարում

Սեպտեմբեր 02,2017 16:30

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե համաձա՞յն են նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկությանը՝ Հայաստանը անվանափոխել Արմենիա:

Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 3 տարբերակ՝ «այո՛, աշխարհում մեր երկիրը հայտնի է Արմենիա անունով», «ո՛չ, երկրի անվան փոփոխությունը նպատակահարմար չէ», «ո՛չ Հայաստան, ո՛չ Արմենիա անունները չեն համապատասխանում մեր երկրին»:

Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 26 տոկոսը համարում է, որ ո՛չ Հայաստան, ո՛չ Արմենիա անունները չեն համապատասխանում: Հարցվածների 36 տոկոսը համաձայն է Հրանտ Բագրատյանի առաջարկությանը, քանի որ աշխարհում մեր երկիրը հայտնի է Արմենիա անունով: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 38 տոկոսը, ոչ նպատակահարմար է համարում նման փոփոխությունը:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երկիրը փոխեք, ոչ թե երկրի անունը: Իսկ պատմականորեն եղել է Մեծ Հայք, Փոքր Հայք: Անկախության Հռչակագրում էլ՝ Հայաստան կամ Հայք: Հայքի հանրապետություն: Ի՞նչ վատ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930