Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 02,2017 13:30

ԱՅՈ՛ ՕՐԻՆԱԿԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ

«Վեոլիա Ջու» ՓԲԸ հայտնում է իր բաժանորդներին ու սպառողներին, որ Վարձակալության պայմանագրով եւ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից տրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ակտիվացնում է խմելու ջրի սպառման կանոնակարգմանն ուղղված աշխատանքը:
Այն բաղկացած է երկու բաղադրիչից.

Պայքար ապօրինի ջրօգտագործման դեմ,

Նոր համակարգերի կառուցում` համաձայն գործող կարգի:

Ստորեւ ներկայացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հայտարարությունը` իրականացվող աշխատանքների օրենսդրական հիմքերի ու բաժանորդ դառնալու համար ջրօգտագործողներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Աշխատանքների ընթացքի ու արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

2017 թվականի հունիսի 1-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է թիվ 658 որոշումը` ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման կարգավորման, խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու մասին:

Նշված որոշման համաձայն` ապօրինի սպառումը առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումն է:

ՀՀ Կառավարության թիվ 658 որոշմամբ սահմանվում է, որ.

-Ապօրինի միացմամբ օգտագործված ջրամատակարարման եւ ջրահեռացման օրական քանակները հաշվարկվում է խմելու ջրի խողովակի ներանցման թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ եւ ջրամատակարարման հրապարակված համապատասխան տեւողությամբ:

– Հայտնաբերված ապօրինի միացումը ենթակա է անջատման (ջրազրկման, խցափակման)` ապօրինի միացում կատարած անձի հաշվին:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 30.11.2016թ. ընդունված Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին թիվ 378-Ն որոշման համաձայն` ջրամատակարարման եւ ջրահեռացման նոր համակարգը, դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է ջրամատակարարը կամ դիմող անձը: Նոր համակարգը կառուցվում է դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը եւ Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դիմող անձի կողմից նոր համակարգը կառուցվում է մատակարարի տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է մատակարարը կամ մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը` դիմող անձի հաշվին:

ՀՀ Կառավարության եւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` պաշտոնական գրավոր փաստաթղթեր են, որոնցով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ:

Հետեւաբար, նշված որոշումները ենթակա են պարտադիր կատարման, ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերության, այնպես էլ բոլոր շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930