Իրավապաշտպանները և Թրամփի վարչակազմը եկել են համաձայնության, ըստ որի կառավարությունը պարտավորվում է տեղեկացնել բոլոր ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց, որ իրենք երեք ամսվա ընթացքում կարող են արդարադատության նախարարության ներկայացուցիչների օգնությամբ կրկին դիմել ամերիկյան վիզա ստանալու:
Ի պատասխան կհանվեն վարչակազմի դեմ բոլոր դատական պահանջները:
Նախագահ Թրամփն իր նախագահության առաջին օրերից ստորագրել է ԱՄՆ-ը մուտքն արգելող հրամանագիր Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների համար:
Այս հրամանագիրը բողոքի լայն ալիք էր բարձրացրել հանրության շրջանում, որին հետևել էին նաև մի քանի դատական հայցեր ընդդեմ կառավարության:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:
Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ը մուտք գործելու մերժում ստացած անձանց կառավարությունը կօգնի ստանալ վիզա.
Եվ ոչ մի կետադրությու՞ն…