Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք առաջին դասարանցիներին սեպտեմբերի 1-ի առիթով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվել է ևս մեկ հետաքրքիր անակնկալ: Երեխաներն իրենց ծնողների հետ, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով, շրջել են մայրաքաղաքի փողոցներով և ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:
Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում, որտեղ երեխաները ներկա են գտնվել գեղեցիկ և հետաքրքիր միջոցառման: Նրանց համար ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաները:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն