Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վարդանյանը հետաքրքրվել է Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններով». վկա

Սեպտեմբեր 01,2017 20:30

2015թ. Նորք Մարաշում վնասազերծված` Արթուր Վարդանյանի ղեկավարած «զինված խմբի գործով» հերթական դատական նիստին այսօր ներկայացել էր նաեւ մեկ այլ վկա՝ Սրբուհի Այվազյանը, որը եւս այս գործից անջատված մասով մեղադրյալ է հանդիսանում: Նա ասաց, որ հրաժարվում է ցուցմունք տալ եւ կողմերի հարցերին պատասխանել, ուստի մեղադրող դատախազները հրապարակեցին նրա նախաքննական ցուցմունքը:

Համաձայն դրա՝ աղջիկն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցով, որի միջոցով իր հոր հեղինակային գրքի վաճառն էր իրականացնում: Այնուհետեւ Վարդանյանի «Հայոց վահան» կազմակերպության համար համակարգչային ծրագրով նկարել է զինանշան:

Սրբուհի Այվազյանը եւս տեղեկություններ չուներ այն մասին, որ Արթուր Վարդանյանն ու իր համախոհները հանցավոր մտադրություններ են ունեցել:

Սրբուհի Այվազյանի ցուցմունքում նաեւ ասված է, որ ինքը Արթուր Վարդանյանի խնդրանքով համացանցում փնտրել է ՀՀ պաշտոնյաների, օլիգարխների, նրանց սիրուհիների եւ ունեցվածքի մասին տեղեկություններ ու մամուլի հրապարակումնեը, եւ դրանք ուղարկել Արթուր Վարդանյանին: «Արթուր Վարդանյանը նաեւ հետաքրքրվում էր Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններով»,-ասել է Սրբուհի Այվազյանն իր նախաքննական ցուցմունքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930