Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եղբորը դանակահարածը եւ տուժած եղբայրը կուղարկվեն դատահոգեբուժական փորձաքննության

Սեպտեմբեր 01,2017 18:30

Oգոստոսի 5-ին Իջեւան քաղաքում 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը դանակի հարվածներ է հասցրել եղբորը`29-ամյա Ազատ Ջուլհակյանին: Դեպքի կապակցությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` Ազատ Ջուլհակյանին պատճառվել է առողջության կարճատեւ քայքայումով վնաս:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը») հարուցված գործով քննություն է կատարվում:

Եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած դանակահարությունը տեղի է ունեցել Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ աղջկա պատճառով:

Իրավապահներից ստացված տվյալներով ` Աշոտ եւ Ազատ Ջուլհակյանների նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, հոգեբույժներից կազմված հանձնաժողովը կպարզի` նրանք մեղսունա՞կ են: Ազատ Ջուլհակյանը եւ նրա եղբայրը` Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատող Աշոտ Ջուլհակյանը որպես հոգեկան հիվանդ հաշվառված են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930