Նոր ուսումնական տարում Արցախի դպրոցները կունենան ընդհանուր 2503 առաջին դասարանցիներ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, նշելով, որ նախորդ տարի առաջին դասարան են հաճախել 2555 աշակերտ:
Խոսելով նոր ուսումնական տարվան ընդառաջ տարբեր դպրոցներում իրականացված վերանորոգումների մասին՝ փոխնախարարը նշեց. «Կատարվել են վերանորոգումներ հանրապետության որոշ դպրոցներում, ինչպես նաև կան դպրոցներ, որտեղ իրականացվել են հիմնանորոգումներ: Քաշաթաղի շրջանի Հակի և Իշխանաձորի համայնքների դպրոցներում կապիտալ վերանորոգումներ են կատարվել, իսկ Ալաշկերտ համայնքում գրեթե նոր շենք է կառուցվում: Բացի այդ, ելնելով անհրաժեշտությունից, Արցախի տարբեր դպրոցներում իրականացվել են մասնակի վերանորոգումներ»:
Անդրադառնալով Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած թալիշեցիների դպրոց հաճախելուն՝ փոխնախարարը նշում է, որ դասապրոցեսների համար անհրաժեշտ մինիմալ պայմանները կան և դեռևս այնտեղ կշարունակեն ուսումնառությունը, մինչ Թալիշի վերականգնման ավարտը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ
2500 աշակերտ և անկախ պետություն: Բարեբեր հողեր, դատարկ Շուշի քաղաք, կիսադատարկ շեներ: Սա ժողովրդագրական աղետ է: Հայ ժողովուրդը անընդհատ քչանում է: Չե՞ք վախենում, որ մի օր էլ կչքանա: Ես վախենում եմ: