«Մարիլա» ընկերությունը օգոստոս ամսին պետությանը մեկ միլիոն 26 հազար դրամի վնաս է պատճառել: Այս ընկերությունը առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ է առաքել կամ տեղափոխել: Բացի «Մարիլայից», օգոստոսին այսպես է վարվել եւս 11 ընկերություն: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից:
Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել «Անյուտա Սարգսյան» Ա/Ձ-ն, որը 46 հազար դրամ չի վճարել պետբյուջե: «Արտյոմ եւ Վահագն» ընկերությունը 200 հազար 200 դրամի վնաս է պատճառել պետությանը:
«Առոմահամ» ընկերությունը պետբյուջե չի վճարել 861 հազար 120 դրամ: Այս ՍՊԸ-ն էլ ապրանքները առաքել կամ տեղափոխել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
«Թամարա» ընկերությունը 34 հազար 860 դրամի է ապրանքները տեղափոխել` առանց ուղեկցող փաստաթղթերի:
«Ոսկեհատ Չիչակյան» անհատ ձեռներեցը պետությանը վնաս է պատճառել 657 հազար 400 դրամի:
«Սար-ջի» ընկերության թույլ տված նույն խախտումը 13 հազար 568 դրամի է:
«Ստ գուդս» ընկերությունը առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքներն առաքել է` պետբյուջե չվճարելով 605 հազար 200 դրամ:
«Արամատ» ընկերությունը հարկային պարտավորությունից խուսափել է 810 հազար դրամով: Այս ընկերությունը նույնպես ապրանքներն առաքել կամ տեղափոխել է առանց ուղեկցող փաստաթղթերի` ինչպես որ օրենքն է պահանջում:
«Արտագրո» ընկերությունը նույնպես մի կլորիկ գումարով խուսափել է հարկային պարտավորությունից, պետբյուջե չվճարելով 733 հազար 500 դրամ:
«Ագաթատ գոլդ» ընկերությունը 22 հազար 830 դրամի է պետությանը վնաս պատճառել:
«Մեքսիկո» ընկերությունն էլ 398 հազար 950 դրամով է հարկային պարտավորությունից խուսափել:
Բոլոր այս ընկերությունների` պետությանը պատճառած վնասը միասին վերցրած կազմել է 5 միլիոն 410 հազար 492 դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ