Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ոսկանյան. «Տղաները մինչև վերջ պայքարեցին, ինչը շատ կարևոր է»

Սեպտեմբեր 01,2017 17:20

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա. Օգոստոսի 31-ին «ՌԺԴ-Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Ձեր կարծիքը խաղի մասին։

-Մենք գիտեինք, որ Ռուսաստանի ընտրանին ուժեղ թիմ է, լավ է պահում գնդակը և աշխատում էինք լավ խաղալ պաշտպանությունում։ Փորձում էինք հակագրոհել և ընդհանուր առմամբ խաղացինք այնքան, ինչքան որ թույլ տվեց մրցակիցը։

-Հանդիպման ընթացքում Ձեր թիմի ֆուտբոլիստներին մի քանի անգամ բժշկական օգնության ցույց տվեցին։ Լու՞րջ են այդ վնասվածքներն թե ոչ։

-Ոչ, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չկան։ Տղաները մինչև վերջ պայքարեցին, ինչը շատ կարևոր է։

-Դուք բավարարված ե՞ք արդյունքով:

-Այո, որովհետև այդպիսի ուժեղ թիմի հետ արտագնա խաղում մեկ միավոր վաստակելը լավ արդյունք է։

-Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է մակեդոնացիների հետ։ Արդյո՞ք այսօրվա խաղի արդյունքը լինելու է լրացուցիչ խթան ֆուտբոլիստների համար։

-Այո, քանի որ կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը խմբի ֆավորիտն է և ոչ-ոքին այդպիսի թիմի հետ չի կարող ազդեցություն չունենալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930