Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջորջ Մարշալի կենտրոնի տնօրեն ԱՄՆ-ի գեներալ Քիտ Դեյթոնը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Սեպտեմբեր 01,2017 16:23

Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների՝ սեպտեմբերի 1-ին Երևանում անցկացված «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովի նախօրեին, Ջ. Մարշալի կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, Ջ. Մարշալի կենտրոնի շրջանավարտ (1998թ.), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, Ջ. Մարշալի կենտրոնի շրջանավարտ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ով մասնակցել է Ջ. Մարշալի կենտրոնի բացման արարողությանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում գիտակրթական համագործակցության հեռանկարների շուրջ: Հյուրերը կարևորեցին Հայաստանի ազգային անվտան­գության ռազմավարական ուղենիշների տեսական-մեթոդաբանական իմաստավորման, Հայաստանի պաշտպանական քաղաքականության պրոբլեմների մշակ­ման նպատա­կով, աշխարհի առաջատար գիտական դպրոցներում և մասնագիտական կենտրոններում (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան, Ջ. Մարշալի կենտրոն, Հարվարդի համալսարան, «ՌԷՆԴ» կորպորացիա և այլն) ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանների ստաժավորումներն ու անվտանգության բնագավառում գիտելիքների յուրացման նորարարական մեթոդների տեղայնացման փորձը:

Տեղեկանալով ՊԱՀՀ-ի ձեռքբերումներին ու զարգացմանը ուղղված ծրագրերին՝ հյուրերը բարձր գնահատեցին Համալսարանի մասնագիտական կարողություններն ու որակը: Մեծ հետաքրքրություն առաջացրեցին կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոնի՝ Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ գործընկերությամբ իրականացված Համալսարանի մշակումները, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը»:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930