2007թ.հայ լրագրող Հրանտ Դինքի վրա հարձակում գործած Օգյուն Սամասթը տեղափոխվել է մենախուց: Ինչպես գրում է Hurriyet-ը, նման որոշում կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Մինչ այդ Սամասթը պատիժը կրում էր Քոջաելի նահանգի բանտում, որտեղ նրա խցում կար ևս երկու բանտարկյալ: Այստեղ նա տեղափոխվել էր այն բանից հետո, երբ կնոջն ուղղված նամակում բողոքել էր, որ բանտապահներն իրեն վատ են վերաբերվում և ծեծի են ենթարկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ