Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա, ես լրտեսների եմ ուղարկել Ադրբեջան, լավ եմ արել». Արթուր Վարդանյան

Սեպտեմբեր 01,2017 14:47

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն այսօր դատարանում հերթական նիստի ժամանակ տեղից խոսելով մեկնաբանեց վկա-լրագրողի նախաքննական ցուցմունքները: Նա ասաց, որ հակասություններ կան, ուստի ցուցմունքները կորզված են:

Նաեւ հարց բարձրացրեց՝ եթե վկա Լիլիթ Թորոսյանը չի իմացել իր, ինչպես Թորոսյանն է նշել, զինված հեղաշրջում անելու փորձերի մասին, ապա ինչպե՞ս է գաղտնի ձայնագրել այդ մասին իր եւ գործով մեկ այլ մեղադրյալ Վահան Շիրխանյանի հետ զրույցը:

Ապա Արթուր Վարդանյանն ասաց. «Հա, ես լրտեսների եմ ուղարկել Ադրբեջան, լավ եմ արել, բա ի՞նչ անեի, երկրին պատերազմն էր սպառնում»:

Այսօրվա նիստում Արթուր Վարդանյանը շարունակում էր գիրք ընթերցել եւ առանց դատավորի թույլտվության տեղից խոսում էր, ինչի համար նախազգուշացում ստացավ: Այնուհետեւ պատռեց իր առջեւ դրված ինչ որ թղթեր՝ դատավոր Արմեն Բեկթաշյանին ասելով. «Սա՜ է ձեր որոշումը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930