Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա 70 տարեկան է եւ առողջական խնդիրներ ունի». Վահան Շիրխանյանին կայանքից ազատելու միջնորդություն արվեց

Սեպտեմբեր 01,2017 12:50

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի գործով» հերթական դատական նիստն է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Նրա մտադրությունն ավարտին չի հասցվել. հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Այս գործով մեղադրյալների թվում են Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը, որը, ըստ մեղադրանքի, ֆինանսավորել է Վարդանյանի ղեկավարած հանցավոր համագործակցությունը, նաեւ՝ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա նիստում միջնորդություն ներկայացրեց՝ Վահան Շիրխանյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելու կամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Փաստաբանը հիմնավորեց, որ Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքերը ներկայումս նույնը չեն. «Նրա կալանավորման հարցը ենթակա է վերանայման: Պետք է հաշվի առնել, որ նա 70 տարեկան է, ունի լուրջ առողջական խնդիրներ, կալանավորված լինելու ընթացքում վիրահատվել է: Նրան կալանավորելու հիմքեր չկային ի սկզբանե»:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց միջնորդությունը մերժել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930