Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հաշվով «Ելք»-ը խաղում է հանրության հայրենասիրական զգացմունքների հետ՝ քաղաքական նեղ խնդիրներ լուծելու նպատակով. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2017 12:47

«Ելք» դաշինքը նույնպես ընթանում է ամբոխահաճության եւ ազգայնական դեմագոգիայի ճանապարհով։ Սա դաշնակցական մոտեցում է։ Տասնամյակներ շարունակ ավանդական կուսակցություններն այդ զորեղ զենքի կիրառմամբ գերի են պահել ինչպես հայաստանցիներին, այնպես էլ արտերկրի հայերին։ Ավանդույթն այդ շարունակել է ՀՀԿ-ն՝ էլ ավելի հեռուն գնալով՝ ընդհուպ նացիստական տարրերի ներմուծմամբ։ Ցավոք, հանրության հետ շփվելու այդպիսի գործիքակազմ է ընտրել նաեւ ընդդիմության դիրքերից հանդես եկող «Ելք» դաշինքը։ Այսինքն՝ նրանք քաղաքական- քաղաքագիտական միտքը փոխարինում են հասարակական լայն զանգվածներին կարճաժամկետ կտրվածքով դուր գալու, հաճոյանալու սինդրոմով։ Մեծ հաշվով «Ելք»-ը խաղում է հանրության հայրենասիրական զգացմունքների հետ՝ քաղաքական նեղ խնդիրներ լուծելու նպատակով։

Փողոցներն անվանափոխելու նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերեւում նշված ձեւակերպումների վառ դրսեւորում։

Առաջին հայացքից սա գեղեցիկ նախաձեռնություն է, վստահ եմ շատերին դուր կգա, շատերն էլ կուրորեն կծափահարեն, ազգայնական պոպուլիզմը միշտ էլ բուռն ծափահարությունների է արժանանում։

Ընդհանրապես մերժումի, հերքումի ճանապարհով ընթացքը մշտապես հանգեցնում է լրջագույն խնդիրների՝ հատկապես, երբ այդ հերքումն ու մերժումը վերաբերում են պատմությանը։ Այսինքն՝ այդ ընկալումների համաձայն պետք է կտրել, ոչնչացնել, ինչու չէ, նաեւ դեմոնիզացնել հայոց պատմության բաղկացուցիչ մասնիկներից մեկը։ Ընդհանուրից առանձնացնել եւ ռետինով ջնջել խճանկարի մի հատվածը, որը հավաքվել է ընդհանուր տրամաբանությամբ։ Արհեստական միջամտությամբ ընդհատել պատմական ընթացքի օրինաչափությունը եւ այդպես շարունակ։ Այդ սկզբունքով ֆրանսիացիներն էլ կարող են հրաժարվել իրենց միջնադարյան պատմությունից եւ ժառանգությունից, չէ՞որ խավարի ժամանակաշրջանը այդքան չարիք է պատճառել ամբողջ աշխարհին։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930