Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ մեր հսկողության տակ է». պաշտպանության փոխնախարարը՝ Նախիջեւանում զորքի եւ զինտեխնիկայի կուտակման մասին

Սեպտեմբեր 01,2017 12:43

Չնայած տեղեկություններին, որ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից զորքերի եւ զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում, Հայաստանի կողմից անվտանգության նկատառումներով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Ադրբեջանի կողմից սպառազինության կուտակումը նորություն չէ, այդ թվում՝ Նախիջեւանի հատվածում: Ամեն ինչ մեր վերահսկողության տակ է»,-վստահեցրեց նա:

Այնուհետեւ անդրադարձավ 200 միլիոն դոլար վարկի շրջանակում ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող սպառազինությանը՝ ասելով, որ նախատեսվածի մեծ մասը մատակարարվել է, գործընթացը շարունակվում է:

Ինչ վերաբերում է նոր խմբաքանակին, փոխնախարարի խոսքով. «Ամեն ինչ իր ժամանակին կիմանաք»:

Արտակ Զաքարյանը մեկնաբանեց նաեւ օրերս գրանցված միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակ էր բացել ԵԱՀԿ դիտարկման ժամանակ. «Առաջին անգամ չէ, որ նրանք ԵԱՀԿ մոնիթորինգի ընթացքում էլ են խախտում հրադադարի ռեժիմը: Միջադեպը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930