Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոստացված ներդրումները չկան ու չկան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 01,2017 12:28

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար)։ Ասել է, թե այս ընթացքում ներդրումները նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով։

Հատկանշական է փաստը, որ այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներ երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝շարունակվել է կապիտալի արտահոսքը։ Այդպես է վարվել ՌԴ- ն, որը 12.2 մլրդ դրամ է հանել Հայաստանից, նույնկերպ վարվել է Ֆրանսիան՝ տանելով 7.6 մլն դրամ, Լիբանանը՝ տանելով 12.6 մլրդ դրամ։ Մյուս կողմից իրենց ներդրումները նվազեցրել են Միացյալ Թագավորությունները՝ 12.6 մլրդ դրամով, Արգենտինան՝ 1.4 մլրդ դրամով, հարեւան Իրանը՝ 24,6 մլն դրամով։ Միակ խոշոր ներդրումը, որ իրականացվել է այս ընթացքում, եղել է օֆշորային Ջերսի կղզուց, այն էլ՝ «հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության» ոլորտում. 31.6 մլրդ դրամի չափով։ Դա էլ, բնականաբար, իշխանության որեւէ ներկայացուցչի ձախ գումարներն են, որ պտտվել, ներդրումների տեսքով մտել են «հանքեր»։ Իսկ ահա տնտեսական գործունեության մյուս հիմնական ոլորտներում, օրինակ՝ բուսաբուծության եւ անասնապահության ոլորտում, խմիչքների արտադրության ոլորտում, էլեկտրականության մատակարարման ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում եւ այլն, ներդրումները պակասել են, ընդ որում, պակասել են զգալիորեն։

Այնպես որ, պետք է արձանագրենք, որ այս ընթացքում կառավարությանը հաջողվել է հազիվ 35,9 մլն դոլարի ներդրում ապահովել, այն էլ այդ ցուցանիշը պակաս է նախորդ տարվա արձանագրվածից։ Մինչդեռ վարչապետը ոչ հեռավոր անցյալում խոսում էր 830-850 մլն դոլարի մասին։ Այս տեմպերով շարժվելու դեպքում, պարզ է, որ մինչեւ դեկտեմբեր իշխանություններին չի հաջողվի անգամ դույզն-ինչ մոտենալ կառավարության նախանշած ցուցանիշին։ Ուստի դրական ընթացքի մասին խոսակցություններն ավելորդ են:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930