Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստից առաջ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լարվածություն է։
Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներկայության դեմ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «Ես չեմ ուզում, որ ինձ այդ մարդը պաշտպանի», ֊հայտարարում է նա։
Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով նիստի տեսագրումն, ինչպես նաև ուղիղ հեռարձակումը լրատվամիջոցներին արգելեցին։
Նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բարձր ձայնով դիմեց Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին՝ «անամոթ» վանկարկումով։ Նա հեռացվեց դահլիճից։ «Ա1+» ֊ի տեսախցիկը ֆիքսեց այդ պահը, կարգադրիչները ուժի կիրառմամբ նիստերի դահլիճից հեռացրին «Ա1+» ֊ի անձնակազմին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ