Լրահոս
Օրվա լրահոսը

Փակված աշխատատեղերի թիվը ավելի շատ է, քան նոր բացվածներինը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2017 11:49

«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»։ Դիտարկմանը, թե այդպիսի թվերը նախկին վարչապետների օրոք էլ էին հրապարակվում, Սուրեն Կարայանն արձագանքել է. «Բայց երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»։

Շատ լավ կլիներ, եթե նախարարի ասածները անվերապահ ճշմարտություն լինեին։ Ու շատ կուզենայինք միանալ նրա հորդորին, թե «կոչ կանեմ անդրադառնանք նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում…»։ Նոր աշխատատեղեր գուցե ստեղծվում են, բայց ըստ նույն պաշտոնական վիճակագրության, որին հղում է անում նախարարը, «հին» աշխատատեղեր են փակվում, ընդ որում փակվածների թիվը ավելի շատ է, քան նոր բացվածներինը։ Մասնավորապես ԱՎԾ-ի ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների թիվը Հայաստանում 1 միլիոնից նվազել է մինչեւ 374 հազարի։ Այսինքն, ավելի քան 25 հազար մարդ աշխատանք է կորցրել։

Ինչ վերաբերում է արդյունաբերության եւ արտահանման աճին, ապա այստեղ կառավարության դերը այնքան էլ չի երեւում։ Ինչպես արդեն նշել ենք մի առիթով, արտահանման աճ է տեղի ունեցել այն ոլորտներում, որտեղ կառավարությունը որեւէ բան չի ձեռնարկել։ Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է հիմնականում գունավոր մետաղների միջազգային գների աճով, իսկ կոնյակի ու ծխախոտի արտահանումը՝ այդ ոլորտում գործող տնտեսվարողների ջանքերի շնորհիվ։ Իսկ մյուս բոլոր ոլորտներում միասին վերցրած տեղի է ունեցել արտահանման անկում։ Նույն պատկերն է արդյունաբերության ոլորտում՝ աճի շոգեքարշներն են հանքարդյունաբերությունը, ծխախոտի ու կոնյակի արտադրությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930