Քիչ առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվել տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Նա ասաց, որ ռումբի տեղադրման ահազանգ է եղել, ինչի հետ կապված ողջ նախարարությունում այս պահին տարհանման աշխատանքներ են:
ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր պետք է տրանսպորտի եւ կապի նախարարությունից ներկայացուցիչ գար, սակայն ռումբի ահազանգի հետ կապված նրանք խնդրել են հանձնաժողովի օրակարգից հարցը հանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ