Մի քանի օր առաջ Էրեբունիում 23-ամյա աղջկան պատանդ վերցրած երիտասարդին վնասազերծելու գործողությունները ոստիկանության պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ են դրել։
«Անգրագետ պահված էր, նախ եւ առաջ հանցագործության տարածքը պետք է շրջափակվեր , պահակախումբ տեղադրվեր, որպեսզի մարդիկ անվտանգ հեռավորության վրա լինեին, առավել եւս զենքի կիրառման դեպքում, որովհետեւ որեւէ մեկը երաշխիք չունի, որ չի վնասվի մեկ այլ մարդ»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա այս դեպքում երկու տուժող է տեսնում: Մեկն աղջիկն էր, որ տուժել է տղայի գործողություններից, մյուսը հենց այդ երիտասարդը, որը սպանվեց դիպուկահարի գնդակից։
«Վնասազերծման գործողության սահմանները հստակ են, այնպես վնասազերծել , որ աղջիկը անվնաս մնա, բայց նաեւ հանցագործություն կատարողը անվնաս մնա, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ քննություն լինի»:
Ըստ ոստիկանության՝ «երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ