Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. Մաշտոցի պողոտայի ցուցարար Գ. Տոնոյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարութը

Սեպտեմբեր 01,2017 10:46

2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի և Գ. Տոնոյանի հակընդդեմ հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը հայցադիմումի առարկան ու հիմքերը ներկայացնելիս նշեց, որ Գ․ Տոնոյանը 2016 թ․ մարտի 24-ին կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է հավաքի բնականոն ընթացքն ու չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Որպես ապացույց վկայակոչեց վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը և դատարան ներկայացված ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերը։ Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ և նշեց, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են իրեն վերագրվող արարքի հատկանիշները։

Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախախտում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ: Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակըընդեմ հայցի հիմքերը: Նշեց, որ ոստիկանության գործողությունների արդյունքում խախտվել են ցուցարարի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները:

Որպես ապացույց վկայակոչեց ԶԼՄ նյութերի քաղվածքներ և տեսաձայնագրություններ, որոնք դատարան էին ներկայացվել ավելի վաղ: Դատարանը կողմերին հարցեր ուղղելուց հետո դատաքննության օր նշանակեց 2017 թ․ հոկտեմբերի 16-ը: Նիստը նշանակված է ժամը 14։30-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930