«Ծառուկյան դաշինքից» առաջադրված, սակայն ԱԺ չանցած Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) այժմ զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ եւ լծված է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ծրագրերը իրականացնելով։
– Մի քանի ամիս է՝ նոր խորհրդարանը գործում է, հետեւո՞ւմ եք «Ծառուկյան դաշինքի» գործունեությանը։
– Ամբողջ գործունեությանը ես հետևում եմ, եւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից շատերը իրենց խոստումը չեն կատարել, լղոզված քաղաքականություն են վարում։ Չունենալով մեծամասնություն՝ իրենք որեւիցե բան չեն ձեռնարկում, բայց քաղաքականությունը դա չի պահանջում։ Քաղաքականությունը պահանջում է, որ տարբեր միջոցներով, տարբեր ձեւերով կյանքի կոչենք այն բոլոր գաղափարները, որոնք մենք ներկայացրել ենք։ Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մենք կյանքի կոչենք, եթե նույնիսկ դա չստացվի մեզ մոտ, միեւնույն է, հասարակությունը կտեսնի, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայում ծրագրերը իրականացնելու համար։
– Պատգամավորներից ովքե՞ր են լղոզված քաղաքականություն վարում։
– Եթե դուք ուշադիր հետեւեք, կտեսնեք՝ կան մարդիկ, ովքեր քվեարկությունը ոչ ճիշտ են իրականացրել, հարցազրույցներ են տալիս, բայց դրանք հարցազրույցներ չեն, քանի որ ծրագրերը առաջ չեն քաշում։ Դիմելու ենք պարոն Ծառուկյանին, որ քաղխորհրդի նիստ հրավիրի եւ այն բոլոր խնդիրները, որոնք այդ մի քանի ամիսների ընթացքում առաջացել են, դրանց վերջ դրվի, որովհետեւ Ծառուկյանին ոչ բոլորն են մանրակրկիտ զեկուցում։ Ես պակաս հանդիպումներ չեմ կազմակերպել, ես 6180 ձայն եմ ստացել, ժողովուրդը վստահել է այդ ձայներով ինձ եւ ես չեմ սպասելու իմ գործընկերները կյանքի կոչեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք էլ հասկանան, որ վարվեն այնպես, ինչպես կարգն է։
– Գագիկ Ծառուկյանից ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ լուծում կարող տալ այդ խնդրին։
– Քանի որ Գագիկ Ծառուկյանը շատ ազնվորեն էր մոտենում այդ ծրագրերը իրագործելուն եւ հատիկ հատիկ ինքը բացատրում էր՝ որից ինչ օգուտ կքաղի մեր պետությունը, ժողովուրդը։ Պատգամավորներին մենք բոլորս պետք է ցույց տանք՝ ինչ խոստացել ենք մեր ժողովրդին, չշեղվենք մեր ծրագրերից, այն գաղափարները, որի շուրջ մենք հավաքվել ենք՝ իրականացնենք, չփորձենք լղոզված քաղաքականություն վարել։
Մի բան էլ եմ ուզում ասեմ՝ Ծառուկյանի եւ նախագահի հանդիպումը։ Կային մարդիկ, որ եսիմ ինչ էին դարձրել դա, ի՞նչ եք կարծում քաղաքական առաջին ուժը երկրորդ ուժի ղեկավարի հետ չհանդիպի՞, չխոսի՞, չքննարկե՞ն երկրում այսօրվա վիճակը։ Միայն մենք խոսե՞նք դրսից։ Ցանկացած հարց լուծվում է քաղաքական մտքերի բախումներից։ Հանրապետության նախագահը շատ խելոք քաղաքական գործիչ է եւ ինքը ցանկացած խնդիր քննարկում է բոլորի հետ։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում