Պարզաբանում` Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ
Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման ` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է եւ աշխատակիցների, եւ վերադասի վստահությունն իր նկատմամբ:Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ձեռք բերված հիմնավոր տվյալների համաձայն` Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Հակոբի Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է երկրից, եւ նշված ժամանակահատվածում նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ եւ կեղծիքի ճանապարհով կատարվել է պետական բյուջեի միջոցների հափշտակում` յուրացում:
Այս մասին համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու եւ թույլ տրված արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջները` խնդրում ենք սահմանված ժամկետում Ձեր լրաատվության միջոցով ապահովել համապատասխան պարզաբանման հրապարակումը:
ՀՀ Արմավիրի մարզպետարան
«Առավոտ»
01.09.2017