Նոյեմբերի 5-ին խոշորացված Բերդ համայնքում կայանալու են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Բերդ համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Բերդում շրջանառվող լուրերի համաձայն՝ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում թեժ պայքար է սպասվում:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է: Որպես թեկնածու նշվում է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանի անունը: Ավետիք Ադամյանի որդին՝ Կարեն Ադամյանը 2014թ. հուլիսի 25-ից աշխատում է որպես Տավուշի մարզպետի տեղակալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ