Համբուրգ, աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ասել էր, թե շատ կցանկանա, որ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա:
Եվրոպայի չեմպիոնը դրա համար արեց ամեն բան, սակայն մարզչի ցանկությունը մինչեւ վերջ ի կատար ածել չհաջողվեց: Մեկնարկային գոտեմարտում Հովհաննեսը պարտության մատնեց ավստրիացի Հարի Գարսիդին, այնուհետեւ առավելության հասավ մոնղոլ Չինզորինգ Բաատարսուքի նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, սակայն կիսաեզրափակչում համառ պայքարում տանուլ տվեց Կուբայի ներկայացուցիչ Էնդի Կրուզ Գոմեսին::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ