Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու Հռոդոսում գեներալները լողափ չունեն

Սեպտեմբեր 01,2017 15:30

Հռոդոսում հպարտանում են, որ կղզու անունը կապվում է լեգենդար Pink Floyd ռոք խմբի անվան հետ: Ասում են` հենց կղզում գտնվող Լինդոս քաղաք 70-ականներին այցելությունից հետո է ծնվել նրանց The Dark Side of the Moon ալբոմը: Հայրենիք վերադառնալով` ռոք երաժիշտները հարցով են պատասխանել ալբոմի վերնագրի վերաբերյալ լրագրողների հարցին. «Դուք երբեւէ տեսե՞լ եք Լինդոսի լիալուսինը»: Հռոդոսյան էքսկուրսավարները փաստում են, որ ոչ այնքան հայտնի Լինդոսում հենց Pink Floyd-ի շնորհիվ է զբոսաշրջային բում սկսվել, այնուհետեւ սկսել են Հռոդոս այցելել այլ ռոք խմբեր, այդ թվում` Led Zeppelin-ը:

Այս տարվա հունիսին Pink Floyd-ի անդամ Դեյվիդ Գիլմորի դստեր հարսանիքը նույնպես կայացավ կղզում: Հռոդոսի չքնաղ բնությունը եւ ծովափերը գրավում են ոչ միայն աստղերին, հասարակ մահկանացուները նույնպես սիրում են հանգստանալ: Իմիջիայլոց, ի տարբերություն Հայաստանի, Հռոդոսում չկան մասնավոր լողափեր: Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն հանգստանալ ամենաշքեղ հյուրանոցի դիմաց գտնվող լողափում, քանի որ լողափերը պետության սեփականությունն են եւ ոչ թե օլիգարխների, գեներալների կամ ինչ-ինչ չինովնիկների:

 

Լուսանկարը`
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930