Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարսակը՝ գերհոգնածության, նեւրասթենիայի, ախորժակի բացակայության դեպքում

Սեպտեմբեր 01,2017 12:30

Վարսակը կարգավորում է աղիների շարժողականությունը, ունի տոնուսավորող, մեղմ լուծողական, հանգստացնող, ճարպային փոխանակությունը կարգավորող, փափկացնող, հակաօքսիդանտ ազդեցություն: Կիրառվում է գերհոգնածության, նեւրասթենիայի, ախորժակի բացակայության դեպքում՝ որպես ուժերը վերականգնող միջոց: Որպես պատող, փափկեցնող, հակաբորբոքային՝ բարերար ազդեցություն ունի ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության, որպես հիպոլիպիդեմիկ՝ աթերոսկլերոզի ժամանակ՝ նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազեցմանը:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Արթրիտներ

1 ճաշի գդալ մանրացված վարսակի հարդին՝ խոտին, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:
Դիաթեզ
2 ճաշի գդալ հատիկներին ավելացնել 0.5 լիտր եռման ջուր, թրմել 3 ժամ, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 4 անգամ:

Խոլեցիստիտներ, որպես լեղամուղ, միզամուղ միջոց

1 բաժակ վարսակի հատիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, մարմանդ կրակի վրա գոլորշիացնել՝ մինչեւ մնա սկզբնական ծավալի 1/2-ը, սառեցնել, քամել: Ընդունել 0.5 բաժակ, օրը 3-4 անգամ:

Բրոնխիտներ

0.5 բաժակ վարսակի հատիկների վրա ավելացնել 2 լիտր կաթ, 1.5-2 ժամ 50 աստիճան C-ում թողնել ջեռոցում, քամել: Ընդունել օրական 1 բաժակ, քնելուց առաջ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930