Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր Վանաձորում էր: Քննարկվեցին հոկտեմբերին 1-ին մարզկենտրոնում կայանալիք մաեստրոյի ստեղծագործական երեկոյի մանրամասները: Որից հետո, լրագրողների հետ զրույցում Մանսուրյանը խոսեց այս պահի իր զբաղվածության ու նոր սերնդի մասին:
-Առայժմ հայ պոեզիայի հետ է իմ կապը: Մի քիչ է տեսնեմ, թե դեռ իմ մեջ ինչ կա հայ պոեզիային տալու: Ես հայ պոեզիայի հետ մշտապես եմ ապրել: Հիմնականում ավելի շատ արեւելահայ պոեզիան է, ցավոք սրտի արեւմտահայ պոեզիայի նկատմամբ ես եղել եմ շատ ավելի նվազ բարեբեր,- ասում է Մանսուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ