Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժուչոկ գցելը հայ տղամարդուն վայել արարք չէ»․ Մուշեղ Պետոյանը՝ Արթիկի իշխանություններին

Օգոստոս 31,2017 20:15

Արթիկի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին պարտված Մուշեղ Պետոյանը (նա, ի դեպ ՀՀԿ-ի թեկնածուն էր Արթիկում․ իշխող կուսակցությունն առաջադրել էր  ոչ թե իր վարչության անդամ Վարագյանին, այլ նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական  Պետոյանին) Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետ Մխիթար Վարագյանի կողմից իր ազգականներին,  համախոհներին պաշտոնանկ անելու ու թիվ 4 մանկապարտեզի վարիչի՝ Հասմիկ Աջամօղլյանի կաբինետում ժուչոկ գցելու, այնուհետ նրան պաշտոնազրկելու փաստին, ասաց․ «Եղել են պաշտոնանկումներ, բայց ես ծանր չեմ տարել, այսօր եկել է նոր համայնքապետ, իր թիմն է ձևավորել, նորմալ եմ նայում։ Իր թիմն է ձևավորել, ուզում է իր ձևով աշխատել, թո՛ղ աշխատի, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ ժուչոկ դնելը․․․ ինչքան գիտեմ այդ հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում, համենայնդեպս եթե նման բան կա, կասեմ, որ կնոջ աշխատասենյակում ժուչոկ գցելը հայ տղամարդուն վայել արարք չէ»։

Մուշեղ Պետոյանը համայնքապետ դառնալու հույսը չի կորցնում ու առաջիկայում նորից մասնակցելու է  ընտրությունների, ու այս անգամ իր թեկնածությունն  առաջադրելու է՝  որպես խոշորացված համայնքների ղեկավար։ Մարտ ամսին Արթիկի տարածաշրջանի գյուղերը միավորվելու են Արթիկ քաղաքին՝ բնականաբար ունենալով մեկ համայնքապետ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Նախկին պատգամավորի հետ ամբողջական զրույցը վաղվա տպագիր «Առավոտ»-ում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031