Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացանք՝ չորրորդ անգամ է վատ ես զգում». դատավորը՝ Իշխան Բարսեղյանին

Օգոստոս 31,2017 19:07

Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունն այսօր վատացավ դատարանում: Ամբաստանյալի աթոռին հայտնված գործընկերոջ ինքնազգացողության վատանալու մասին լսելով՝ նիստը նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը բարկացավ ու հեգնանքով հարցրեց՝ «չհասկացանք՝ չորրորդ անգամ է վատ ես զգում»:

Այնուամենայնիվ, նախկին դատավորի ինքնազգացողության վատացմանը չհավատալով՝ դատարանը որոշեց «Շտապ օգնություն» կանչել: «Շտապ օգնության» աշխատակիցներն արձանագրեցին բարձր արյան ճնշում: Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Դատական նիստից հետո Բարսեղյանի պաշտպան՝ Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք շատ են վիրավորվել ու զայրացել նախագահող դատավորի տոնից ու ասածներից. «Հաջորդ անգամ հարց եմ բարձրացնելու՝ նախագահող դատավորը սահմանե՞լ է անձի  վատ զգալու չափաբաժինը, շատ վիրավորված ենք՝ թե՛ մենք՝ պաշտպաններս, թե՛ Իշխան Բարսեղյանը: Ինչպես կարելի է այդպես խոսել, դիմացի նստածը պատահական մարդ չէ, այդ մարդը ճանապարհ ունի անցած, առողջական խնդիրներից  որեւէ մեկս ապահովագրված չենք, լավ է շտապ օգնությունը արձանագրեց՝ խնդիրները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031