Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:
Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
ՀՀ Ազգային ժողով