Թայվանում անցկացված 29-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերում 131 երկրի ուսանող մարզիկներ 21 մարզաձեւերում խաղարկեցին մեդալների 275 հավաքածու:
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց յոթ մարզաձեւի եւ նվաճեց 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Դա մեդալների հաշվարկով 26-րդ ցուցանիշն է Թայբեյում:
Առաջին տեղը գրավել է Ճապոնիան (37 ոսկի, 27 արծաթ, 37 բրոնզ), երկրորդը՝ Կորեան (30-22-30), երրորդը՝ Չինական Թայփեյը (26-34-30):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ