Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօրվանից սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը, որոնց մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի չեմպիոնի կոչման ճանապարհի նախավերջին փուլում Բաչկովին շատ լուրջ մրցակից է բաժին հասել: Նրա մրցակիցը բռնցքամարտի ուժեղ դպրոց ունեցող Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզն է:
Քառորդ եզրափակչում հաղթելուց հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ