Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին
«ԵԼՔ» խմբակցության անդամ
Տիգրան Ավինյանից
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ք. Երևան, Արամի, Հանրապետություն, Բուզանդի և Խանջյան փողոցների հատվածում կայանատեղիների խնդրին:
Քաղաքացիների ահազանգով տեղեկացել եմ, որ տեղում գործում է ավտոմեքենաներ կայանող անձանց մի խումբ, ովքեր տարատեսակ մետաղյա և պենոպլաստե առարկաներով փակում են կայանատեղիները, կայանման համար պահանջում են վճար և ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Հուսով եմ այս խնդիրը հնարավոր կլինի լուծել սեղմ ժամկետներում:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Տիգրան Ավինյան
«ԵԼՔ» խմբակցության անդամ