Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարգավորվի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցը

Օգոստոս 31,2017 16:12

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, լրացում է կատարվել այն որոշման մեջ, որով սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց:

Մասնավորապես այդպիսին են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Գործող կարգով, սակայն չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված:

Հարցը դեռևս 2014 թ.-ից բարձրացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ այդմ, նախատեսվում է ապահովել ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի վերոնշյալ հարցը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031