Amnesty Press պարբերականի լրագրող Իզաբելլա Ռոզենգրինի այցը Լեռնային Ղարաբաղ անօրինական է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, գրում է APA-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի զայրույթն է առաջացրել, մասնավորապես, Արցախ կատարած այցից հետո լրագրողի հրապարակած հոդվածը։
Հաջիևի հայտարարության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ն լրագրողի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվության դիմում չի ստացել։ Նա նաև հոդվածը որակել է որպես «կանխակալ» և «ոչ օբյեկտիվ»։
Հաջիևը հավելել է, որ ԱԳՆ-ն ստուգում է կատարված այցի մանրամասները։ Չի բացառվում, որ լրագրողի անունը կներառեն անցանկալի անձանց ցուցակում։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ