Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կործանումից հետո բացվել են Վրաստանի հարավային դարպասները. Իլիա Ճավճավաձե. aliq.ge

Օգոստոս 31,2017 15:43

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 24-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1917 թվականին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1917/06/27 (9) #138

Հայ-քրդական հարաբերությունները
Այս վերջին օրերին թերթերում հաճախակի տեղեկություններ է հրապարակվում Երևանի մարզի անօրինականությունների և այստեղ-այնտեղ իրականացվող կողոպուտների մասին: Գրելուց զատ, նաև բանավոր լուրեր են տարածվում, թե որոշ վայրերում քրդերը հարձակվում են հայերի վրա և կողոպտում նրանց առանց պատճառի: Սաք. Մես.-ում պատմությունն այլ կերպ են բացատրում: Նրանց խոսքերով, մայիսի 22-ին, Բեգրիկալա (Օսմանյան Հայաստան) գյուղում Կովկասի կրակայինների հայկական հինգերորդ բանակն իբր հավաքել է բնակիչներին և սպանել նրանց՝ հիմնականում ծերերի և երեխաների: Սա պետք է բարկացներ քրդերին ամենուր և նրանք` իբր վրեժխնդիր են ուզում լինել բեգրիկալցիներից: Այս լուրերի հետևանքով դեռևս բանակի միայն մեկ հեծելազոր զորագունդ է ուղարկվել՝ Երևանի մարզում կարգ ու կանոնը վերականգնելու համար:

«Հայերի, մեր անբաժան հարևանների, մեր դաշնակիցների բարօրությունն ու ազգային անձեռնմխելիությունը ուրախացնում է և անհրաժեշտ է մեզ համար: Հայաստանի կործանումից հետո բացվել են Վրաստանի հարավային դարպասները և այդ օրվանից վրացիները ցանկանում են այս դարպասների մուտքը փակել, սակայն չեն կարողանում»,- ասել է Իլիա Ճավճավաձեն:

Այսօր նույնպես նման իրավիճակում ենք և այդ պատճառով, չենք կարող երբեք սառնասիրտ լինել, երբ Հայաստանին և հայերին ինչ-որ մեկը կցանկանա աննպատակ և ապօրինաբար  կոտորել, լինի քուրդ, կամ մեկ ուրիշը:

Սակայն, այս դեպքում, միայն բանակ ուղարկելը բավարար չենք համարում: Բանակը ռազմական կազմակերպություն է, զենքի և ֆիզիկական ուժի շարժիչ: Բանակի` խաղաղության վերականգնման համար օգտագործումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն գործում է ժողովրդի վստահությամբ և իրավունք ստացած քաղաքացիական իշխանության ղեկավարությամբ: Իսկ երբ գործը, այս դեպքում վերաբերում է երկու հարևան ժողովուրդների միջև անհամաձայնությանը, այդ դեպքում հարց լուծելը պետք է ցանկանան երկու ժողովրդի կողմից դրա համար ընտրված մարդիկ:

Այդ պատճառով, մենք անհրաժեշտություն ենք համարում, որ Անդրկովկասի կոմիսարիատը երկու հրաման արձակի. նախ՝ հարկավոր է հստակեցնել, որ զենք չօգտագործվի առանց իր ղեկավարությունից` կոմիսարիատից հրաման ստանալու, երկրորդ հրամանով՝ Երևանի գուբերնիայում ընտրել խառը հանձնաժողով՝ կազմված հայերից ու քրդերից և միշտ գտնել հանցագործներին:

Եթե այս ամենն ինչ-որ աննկարագրելի ու անխուսափելի պատճառների հետևանքով չիրականացվի, ապա հետաքննության համար Թբիլիսիից պետք է ուղարկվեն երկու կողմերի համար հուսալի անձինք՝ Անդրկովկասի կոմիսարներից մեկի ղեկավարությամբ:

Մենք վախենում ենք, որ եթե այսպես չգործի այժմյան կառավարությունը, կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել հայերի և թաթարների միջև 1905-1906  թվականներին:

Վրաստան 1917/09/25 #235

Հայերի պաշտպանությունը
«Դաշնակցություն» կուսակցությունը հայերի պաշտպանության համար ընդունած որոշման մեջ նշել է, որ, եթե Հայաստանում անարխիան շարունակվի և քրդերը չդադարեն հարձակվել հայերի վրա, անհնար կլինի պաշտպանել ոչ միայն միացված շրջանները, այլեւ ամբողջ Անդրկովկասը, որը կորցնելը, անկասկած, պետության համար աղետալի կլինի: Օսմանական բանակի Անդրկովկաս ներխուժման դեպքում բոլոր բնակիչները և հատկապես հայերը աննկարագրելի կտուժեն: Ճակատը հզորացնելու համար ռեզոլյուցիա են պահանջել, փորձել են կովկասյան ճակատում տեղաբնակներից կազմված ռազմական ստորաբաժանումներ օգտագործել: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն քրդերի արշավանքների դեմ, քանի որ դրանք վտանգ են ստեղծում ճակատի համար: Այս գործում կառավարությանն օգնության պետք է հասնի ժողովրդական պաշտպանությունը: Դրա հետ մեկտեղ պետք է ստեղծվի ժողովրդական ոստիկանություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031