ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում հայտնում է, որ Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել:
ԵԱՀԿ դիտորդական խումբն այսօր երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ։
«Այսօր Չինարիի հատվածում խումբն իրականացրել է դիտարկում, Կասպշիկն [ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ] անձամբ մասնակցել է, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակել են մոնիթորինգի խմբի վրա՝ գյուղի՝ Չինարիի ուղղությամբ։ Ահագին ժամանակ չի կարողացել մոնիթորինգի խումբն իր գործառույթն իրականացնել», – ասաց Հովհաննիսյանը։
#Azerbaijan|i Armes forces opened fire during @OSCE monitoring on the state border with #Armenia, #Tavush region pic.twitter.com/fAWsp45A9I
— Tigran Balayan (@tbalayan) August 31, 2017