Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիները նստացույց են սկսել: Նրանք Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին՝ այս նստացույցն անժամկետ է: Նրանք պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի օրն էլ նաիրիտցիները մի կարճ ժամանակով նստացույց արեցին կառավարության շենքի մոտ, նրանք վստահեցրել էին, որ դա նախազգուշական նստացույց է:
Նաիրիտցիների խոսքերով՝ անգամ ներդրողներ էլ կան, նրանք հանդիպում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն կառավարությունը, չգիտես ինչու՝ միտք չունի գործարանը վերագործարկել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ