Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հացի թանկացում կանխատեսվո՞ւմ է՝ ըստ ՍԱՊԾ-ի. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 31,2017 13:10

Նախօրեին, այսինքն՝ մինչեւ հաց արտադրողների երեկ կայացած բողոքի ցույցը, ՍԱՊԾ-ից հետաքրքրվել էինք, թե տվյալ պահի դրությամբ քանի տնտեսավորող է առաքող մեքենաները համապատասխանեցրել պահանջներին եւ սանիտարական անձնագիր ստացել, ու հնարավո՞ր է լինի վերջնաժամկետի փոփոխություն։ Փորձել էինք նաեւ պարզել, թե որպես նշված փոփոխությունների հետեւանք՝ հացի թանկացում կանխատեսվո՞ւմ է, ինչը, ըստ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, չի բացառվում։

Ի պատասխան տեղեկացանք, որ Երեւանում հաց արտադրող կազմակերպություններից լավագույն դեպքում առայժմ միայն կեսն է ձեռք բերել անհրաժեշտ փաստաթուղթը։

«Հանրապետությունում կա մոտ 700 հաց արտադրող եւ գրեթե նույնքան տեղափոխող։ Ժամկետը բավարար է, եթե հաշվի առնենք, որ գործընթացն ու դրա վերաբերյալ իրազեկումը մեկնարկել է ավելի վաղ։ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն պատրաստ է թե՛ մասնագիտական աջակցություն տրամադրել բոլոր տնտեսվարողներին, թե՛ տրամադրել ըստ ոլորտների՝ ժամանակացույցով սահմանված սանիտարական անձնագրերը։ Հաց արտադրողների կարծիքները այս փոփոխության եւ իրավիճակը բարելավելու վերաբերյալ ի սկզբանե եղել են դրական, բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել կատարել համապատասխան փոփոխությունները։ Մայրաքաղաքում արդեն հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 64 տրանսպորտային միջոցի տրամադրվել է սանիտարական անձնագիր (ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այս պահի դրությամբ Երեւանում գրանցված է հաց արտադրող 121 տնտեսվարող)»,- պատասխանել են ՍԱՊԾ-ից, որից միանշանակ պարզ չի դառնում՝ նշված 64 մեքենան 64 տնտեսվարողի էլ պատկանո՞ւմ է, թե՞ ավելի քիչ։

Ինչ վերաբերում է հացի հնարավոր թանկացմանը, ծառայությունից պատասխանեցին, որ այդ հավանականության մասին միայն մամուլից են տեղյակ։ Սակայն նշեցին, որ ըստ բարեխիղճ տնտեսվարողների՝ գնաճ չի լինի, որովհետեւ վերը նշվածը մեկանգամյա ծախս է։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031