Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել են բռնկված հրդեհի օջախները

Օգոստոս 31,2017 12:27

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք.

Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել:  Այրվել է մոտավորապես 1 հա խոտածածք տարածք:

Նույն ժամի սահմաններում հրդեհ է բռնկվել «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնին կից համայնքային տարածքում, որը նույնպես տեղայնացվել և մարվել է: Կրակն անտառի տարածք չի թափանցել:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031